Կրթական ուղևորությունը դեպի Լոռի

07.07.2023

7.07.23-թ-ի «Մեր տունը» ՀԿ-ի կրթական ուղևորությունը դեպի Լոռի։ Սկզբում  այցելեցինք Հ. Թումանյանի տուն թանգարան, որտեղ աղջիկները գիդի շնորհիվ ավելի մանրամասն ծանոթացան մեծն գրողի կենսագրությանն ու գործունեությանը։ Հետո, որպես հայ քրիստոնեա մեր աղոթքը արեցինք Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում և շարունակեցինք մեր ուղևորությունը դեպի Գիքորի աղբյուր։ Քայլարշավը դեպի Գիքորի աղբյուր դժվար էր, բայց հաղթահարելով դժվարությունը հասանք այնտեղ, ջուր խմեցինք, այնուհետև աղոթք արեցինք մոտակայքում գտնվող  Բարձրաքաշի Սբ. Գրիգոր խոնարհված եկեղեցում։ Հետո շարունակելով ճանապարհը հասանք Լոռվա լճեր և հանգստացանք մեր չքնաղ բնության գրկում՝ նկարելով, երգելով ու պարելով։Օրը անցավ շատ գեղեցիկ, ուսուցողական, հետաքրքիր ու լի դրական էմոցիաներով։Մեր այս գեղեցիկ օրվա համար,  «Մեր տունը» ՀԿ-ի գիշերակացով և ցերեկային շահառուներն ու աշխատակազմը, շնորհակալություն են հայտնում Արմեն Բոլադյանին մեր այս կրթական ուղևորությունը իրականացնելու համար։ Թող Աստված օրհնի նրան իր բարության ու առատաձեռնության համար։ Մենք բարձր ենք գնահատում այն։

Այլ նորություններ