18.05.2023
Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի համբարձման օրը: Համբարձման տոնի նախօրեին ժողովրդական ծիսակարգի համաձայն աղջիկները դուրս էին եկել ծաղիկ հավաքելու: Ծաղիկներից բացի նրանք կուժի մեջ յոթ աղբյուրից ջուր հավաքեցին, ուր և աղջիկները դրեցին «վիճակի առարկաներ»՝ իրենց պատկանող փոքրիկ իրեր: Վիճակը ջրից հանեց մի փոքրիկ աղիջկ, ով նստած էր խմբի մեջտեղում, վիճակի ամանի մոտ, մյուսները երգում էին ավանդական քառատողեր, իսկ աղջնակը ամեն քառատողից հետո մի իր էր հանում ծաղիկներով ու ջրով լի ամանից: Ում որ պատկանում էր առարկան, համարվում էր, որ նրա մասին էր երգված քառատողը՝ վատ կամ լավ կանխատեսումներով: Քրիստոսի Համբարձման տոնը հայ քրիստոնյաները նշել են ժողովրդական հանդիսություններով՝ «Ջան գյուլում»-ի արարողություններով (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվել, ավանդույթը պահպանվել է Էջմիածնում և հարակից գյուղերում:
Այլ նորություններ