«Նախաբժշկական օգնություն»

29.09.2022

29.9.22թ-ին «Մեր տունը» ՀԿ-ում տեղի ունեցավ «Նախաբժշկական օգնություն» դասընթացը, որը վարում էին ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնի «Բժշկի ուղի» նախագծի անդամները` ապագա բժիշկները, նրանք սովորեցրին, թե ինչպես մարդկանց  ճիշտ և արագ օգնություն ցուցաբերել և ծանոթացրին նախաբժշկական օգնության հիմունքներին:
«Մեր տունը» ՀԿ-ի և «Միասին» համահայկական ՀԿ-ի համատեղ իրականացրած դասընթացին մասնակցեցին «Մեր տունը» ՀԿ-ի սաները և մանկավարժները, ինչպես նաև Էջմիածնի տարբեր կրթական հաստատություններից աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ:
Միջոցառման ավարտին «Մեր տունը» ՀԿ-ի և «Միասին» ՀԿ-ի կողմից «Բժշկի ուղի» նախագծին հանձնեցին շնորհակալագիր։ 
https://youtu.be/kFNjlsp5ML8​​​

Այլ նորություններ