09.12.2022
Հյուսվածքային արվեստ՝ գորգագործություն, ասեղնագործություն, մաքրամե՝ ահա այն արհեստները, որոնցով շարունակում են զբաղվել «Մեր տունը» ՀԿ-ի շահառու երեխաներ ։ «Մեր տունը» ՀԿ-ն գործում է 2006 թվականից։ Ստեղծվել է Տիգրանուհի Կարապետյանի նախաձեռնությամբ և մինչ օրս էլ ղեկավարվում է իր կողմից։ Կառույցի առաքելությունն է աջակցել ծնողազուրկ և անապահով աղջիկներին, նրանց ապահովելով կրթությամբ, կացարոնով և տարատեսակ դասընթացներով։ Աղջիկները այստեղ անվճար սովորում եմ ասեղնագործել և իրենց ձեռքի աշխատանքների վաճառքից գոյացած գումարը հիմնականում ծառայեցնում նյութածախսի և կեցության համար անհրաժեշտ իրերի գնմանը:
Այլ նորություններ