"Մեր տունը" ՀԿ-ի ծննդյան օրը

11.11.2022

11.11.22-ին նշեցինք «Մեր տունը» ՀԿ-ի 16 ամյակը։ Ծննդյան կապակցությամբ մեզ էին այցելել մեր նախկին սաները իրենց բալիկների հետ, «Մեր տան» վարչության անդամները, մեր մշտական աջակիցները՝ շատ հարազատ ու նվիրված մարդիկ, ովքեր մտահոգ են  ու կանգնած են  «Մեր տան» կողքին տարիներ շարունակ։ Օրը լի էր հուզմունքով, դրական ու ջերմ զգացումներով։ 
Մեր վարչության անդամ և մեր կողմից շատ սիրված Անի Քոչարը ստանձնեց «Մեր տունը» ՀԿ-ի տնօրենի պաշտոնը, որի համար շատ ուրախ ենք ու ցանկանում ենք նորանոր հաջողություններ։ 

Այլ նորություններ