Արցախցի և գյումրեցի երեխաները հյուրընկալվեցին "Մեր տունը" ՀԿ-ում

30.12.2022

Այս կիրակին «Մեր տունը» ՀԿ-ի համար շատ հյուրառատ և հագեցած էր: «Միասին» հասարակական կազմակերպությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ  նախաձեռնել էր Գյումրիից Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների և Արցախից Շիրակի մարզ տեղափոխվածների երեխաների այցը «Մեր տունը»: Ինչպես «Միասին» կազմակերպության տնօրեն Գևորգ Չիչյանն ասաց, այցը կազմակերպել էր գործարար, Շիրակի մարզի «Գործատուների միության» նախագահ Սերինե Պողոսյանը: Այցի շրջանակներում երեխաների առաջին կանգառը «Մեր տուն»-ն էր: Մեր սաներն ու Շիրակի մարզից հյուրընկալված պատանիները միասին գեղեցիկ օր ունեցած: Ծանոթացան մեր գործունեությանն ու մեր երեխաների ձեռքի աշխատանքներին: Այնուհետև հյուրեր ունեինք «Շտապիր բարին գործել» հիմնադրամից: Նրանց հետ շարունակցեինք երեկոն սեղանի շուրջ, որտեղ էլ հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու անգամ մեր աղջիկների պատրաստած թթուն: «Մեր տունն» իրավամբ հարազատ անկյուն և տուն է տասնյակ աղջնակների համար և «Մեր տան» դռները բաց են նոր և կառուցողական ծանոթությունների, համագործակցությունների համար:

Այլ նորություններ