19.10.2023
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելել է «Մեր տունը» ՀԿ-ում ապաստանած արցախցիներին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5 ընտանիք (23 անձ) ապաստան է գտել Էջմիածնի «Մեր տունը» հասարակական կազմակերպությունում։ Համայնքապետի հետ զրույցի ընթացքում նրանք խոսել են նոր բնակավայրին ինտեգրվելու, իրենց ծրագրերի, հետագա անելիքների, պետությունից եւ համայնքից ունեցած ակնկալիքների մասին։ Տիկին Դիանա Գասպարյանը խոսել է ստեղծված իրավիճակում համայնքապետարանի գործունեության, աջակցող ծրագրերի շարունակականության մասին, ներկայացրել աշխատանքների ընդհանուր պատկերն այս պահին։ «Մեր տան» բնակիչները հանդիպմանը պատրաստվել էին իրենց թխած փախլավայով եւ արցախցիներին հատուկ ջերմ հյուրընկալությամբ ------------------------«Մեր տունը» ՀԿ-ի հետ համայնքապետարանի համագործակցությունն ունի արդեն երկար տարիների պատմություն: Այս ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ գաղափարներ: Այժմ համատեղ ուժերը ծառայեցվում են արցախահայերի կարիքների ապահովմանը:
Այլ նորություններ